Քայլի Ջենները ներկայացրել է հերթական KHY հավաքածուն։ Նրա առաջին երկու հավաքածուները գրեթե ակնթարթորեն սպառվեցին, եւ այժմ Ջենները պատրաստվում է թողարկել Khy's Drop 003-ը, որը բաղկացած է առօրյա ոճի նորաձեւ հագուստներից, ինչպիսիք են սպորտային տաբատները եւ շապիկները:
Ջենները գլխավորում է արշավը՝ ցուցադրելով հարմարավետ հանդերձանքը, որն այս անգամ կարմիր գույնով է։ Բոլոր ապրանքները հասանելի են նաեւ սեւ եւ բաց մոխրագույն երանգներով։
Իր ձմեռային տեսականու մեջ Ջենները շեշտը դրել է սեզոնին համապատասխան դասական բրդյա գործվածքի վրա՝ ցուրտ եղանակի համար նախատեսված կտորները համադրելով ինչպես ծավալուն, այնպես էլ կարճ հագուստի հետ:
Մեծ չափսի հուդիները հրաշալիորեն համադրվում են հավաքածուի տաբատների ընտրանու հետ՝ ներառյալ բրդյա սպորտային տաբատները եւ շորտերը:
Khy Drop 003-ի գները տատանվում են 28-ից 70-ի դոլարի սահմաններում: