Եվա Զոհրաբյանի «գրադարանային վայբն» ու թրենդային կերպարը (ֆոտո)

22:21   6 դեկտեմբերի, 2023

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը հերթական գերթրենդային կերպարն է ցուցադրել: Դերասանուհին Instagram-ում նոր ֆոտոշարք է հրապարակել՝ փայլուն կերպով համատեղելով երկու նորաձեւ երեւույթ՝ օվերսայզ ու հարմարավետ հագուստի համադրությունն ու ընթերցանությունը:

IMG_1175.jpeg (500 KB)

Եվան կեցվածք է ընդունել գրադարանում: Դերասանուհին կրում է մուգ կապույտ լայն ջինսեր, մեծ չափսի մոխրագույն պիջակ՝ երկար վզով կրեմագույն բլուզի վրայից: Նրա կերպարն ամբողջացնում են «Գուչիի» մորթյա կոշիկները:

IMG_1172.jpeg (440 KB)

«Գրադարանում կարելի է շատ բան գտնել, եթե գիտես՝ ինչ ես փնտրում»,-գրել է դերասանուհին:

IMG_1170.jpeg (485 KB)



© NEWS.am STYLE