Ամանորը Դուբայում. գաղափարներ՝ տոնն անմոռանալի նշելու համար

19:37   7 դեկտեմբերի, 2023

Դուբայը ներկայացնում է բազմաթիվ գաղափարներ՝ Ամանորի անմոռանալի տոնակատարության համար: Քաղաքը խոստանում է արտասովոր և անմոռանալի տոնակատարություն՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերին հարող տպավորիչ հրավառությունից մինչև լողափնյա աշխույժ երեկույթներ՝ համաշխարհային աստղերի կատարումներով։

Տոնական հրավառություններ    

фей.jpg (152 KB)

Ավանդաբար, Ամանորի տոնակատարությունները Դուբայում շքեղ են՝ լի գունագեղ հրավառություններով: Ամեն տարի Բուրջ Խալիֆա երկնաքերը կազմակերպում է տպավորիչ լազերային և պիրոտեխնիկական շոու: Դա վայելելու լավագույն տարբերակը մոտակա ռեստորաններից մեկում հարմարավետ տեղավորվելն է, ինչպիսիք են CÉ LA VI-ն Address Sky View հյուրանոցում, Asado-ն Palace Downtown-ում կամ Abd El Wahab-ը Souk Al Bahar առևտրի համալիրում: Palm Jumeirah Island-ի հյուրերը կարող են վայելել ամանորյա հրավառությունը Atlantis The Palm-ի վերևում գտնվող AURA Skypool panoramic լողավազանի պատշգամբից:

Պիկնիկ ծովափին  

пляж.jpg (58 KB)  

Նախատոնական խնջույք կարելի է կազմակերպել Kite Beach լողափում՝ շքեղ Բուրջ Ալ Արաբի մոտ։ Հարկավոր է վաղ ժամանել՝ տեսնելու, թե ինչպես է տարվա վերջին օրը  արևը մայր մտնում Պարսից ծոցում: Այնուհետև գնացեք դեպի The Beach զբոսավայր, որը գտնվում է Jumeirah Beach Residence-ի դիմաց և սեղան ամրագրեք բազմաթիվ ռեստորաններից մեկի պատշգամբում: Ժամը 12-ին, գիշերային երկինքը կլուսավորվի տոնական հրավառության միլիոնավոր լույսերով՝ ստեղծելով կախարդական արտասովոր մթնոլորտ:

Ճամփորդություն աշխարհով մեկ Global Village-ում

глобал.jpg (83 KB)

Հետահաշվարկը մինչև կեսգիշեր սկսեք Դուբայի սեզոնային ժամանցի և առևտրի կենտրոնում՝ Global Village-ում: Հյուրերը կարող են վայելել տպավորիչ զբոսանքները և կառնավալային թեմաներով տեսարժան վայրերը, ուսումնասիրել համեղ սննդի կրպակները, ամբողջ գիշեր վայելել երաժշտություն և մշակութային պարային ներկայացումներ բացօթյա արենայում, և իհարկե, հիանալի գնումներ կատարել: Global Village-ի տաղավարներն առաջարկում են եզակի ապրանքներ և հուշանվերներ աշխարհի ավելի քան 90 երկրից:

Տոնական տրամադրություն City Walk-ում

сити.png (739 KB)

Ամանորի գիշերը լուսավորված City Walk առևտրի համալիրով զբոսնելը վառ տպավորություններ կպարգևի ողջ ընտանիքին, իսկ տեղական սրճարաններն ու ռեստորանները կհիացնեն տոնական բազմազան ճաշացանկերով: Չորս ճաշատեսակով ամանորյա ընթրիքի համար հյուրերը կարող են գնալ թուրքական Butcha սթեյքհաուս, Մերձավոր Արևելքի խոհանոցի սիրահարները կարող են ուսումնասիրել արաբական Sikka սրճարանը կամ հայտնի Boaz ռեստորանը, որը գտնվում է գլխավոր հրապարակում: Բացի այդ, ԱՄԷ-ի ավանդական խոհանոցի սիրահարները պետք է անպայման այցելեն Arabian Tea House ռեստորան, որը տեղակայված է պատմական Ալ Ֆահիդի թաղամասում գտնվող City Walk-ից 15 րոպե հեռավորության վրա:

Ամանորի գիշերը Time Out Market Dubai-ում

тайм.jpg (93 KB)

Time Out Market Dubai-ը Դուբայի ամենահայտնի վայրերից մեկն է Ամանորը դիմավորելու համար: Նրա պատշգամբից հյուրերը կարող են վայելել Բուրջ Խալիֆայի հիասքանչ տեսարանը և տոնական գիշերվա տպավորիչ հրավառությունը: Ամանորյա ճաշացանկը ներառում է քաղաքի լավագույն խոհարարների 250 ճաշատեսակներ, իսկ ժամանցային ծրագիրը ներառում է The Reda Mafia երաժշտական համույթի, DJ Akmaral-ի, աճպարարների և ակրոբատների ելույթները, 360 աստիճանի ֆոտոխցիկ:

Տոնական ընթրիք DIFC-ում

гилд.jpg (89 KB)

Անկասկած, Դուբայ քաղաքի կենտրոնը բարձրադիր Բուրջ Խալիֆայով շարունակում է մնալ խնջույքների գլխավոր վայրերից մեկը: Այնուամենայնիվ, հարկ է ուսումնասիրել Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնը (DIFC), որը հայտնի է բարձրակարգ ռեստորանների առատությամբ:

гилд1.jpg (84 KB)

Ընտրության բազմազանությունը կարող է դժվարացնել որոշումը, թե որտեղից սկսել ձեր խոհարարական ճանապարհորդությունը: Ուստի, հաշվի առեք Ամանորը նշելու նրանցից մեկում, օրինակ՝ The Guild-ում: Այս ընդարձակ ռեստորանային նախագիծը, որն ընդգրկում է 17,000 քառակուսի մետր տարածք, միավորում է մի քանի գաստրոնոմիական կոնցեպտներ: Ամանորի գիշերը The Guild-ը հյուրերին կառաջարկի հինգ ճաշատեսակներից բաղկացած նուրբ ընթրիք և լայնածավալ ժամանցային ծրագիր:

Նոր տարին անապատում

сонара.jpg (75 KB)

Ի՞նչը կարող է լինել ավելի էկզոտիկ, քան Ամանորը անապատում նշելը: Sonara Camp էկո-ռեստորանը իսկական օազիս է ավազաթմբերի մեջտեղում: Ամանորյա ծրագիրը ներառում է ժամանց ամբողջ ընտանիքի համար, տոնական ընթրիք, երաժշտական կատարումներ և մեծ հրավառություն:

Ամանորը Դուբայի լեգենդար հյուրանոցներում

атлантис.jpg (67 KB)

Atlantis The Palm-ը հյուրերին հրավիրում է մեծ ընտանեկան Ամանորյա երեկույթի: Ատլանտիսի հյուրերը կվայելեն տոնական գալա ընթրիք՝ հարուստ ժամանցային ծրագրով: Երեկոյի գլխավոր իրադարձությունը խորհրդանշական կլինի երգիչ Սթինգի ելույթով: Համերգը կավարտվի Դուբայի ամենահիասքանչ հրավառությամբ, որը կտարածվի Atlantis The Palm -ից մինչև հարակից Atlantis The Royal:

Դուք կարող եք դիմավորել Ամանորը Rixos Premium Dubai-ում ոճային շքեղ երեկույթի ժամանակ: Հյուրերին սպասվում է տոնական գալա ընթրիք և հայտնի երգիչ Ջոն Նյումանի ելույթը: Նա կկատարի իր հայտնի հիթերը, այդ թվում՝ Love Me Again և Call Your Name: 

риксос.jpg (120 KB)

Rixos The Palm Dubai Hotel & Suites-ում հյուրերը կվայելեն նրբաճաշակ ընթրիք, դիջեյների կատարումներ և Carlton J Smith-ի և Ember Trio-ի համերգը: Հանգստավայրի Rixy Kids Club ծրագիրը նաև կապահովի ձեր փոքրիկների գիշերային ժամանցը՝ ներառելով մանկական բուֆետ, կախարդական շոու, ծաղրածուի ներկայացում և շատ ավելին:



© NEWS.am STYLE