22:28 7 դեկտեմբերի, 2023TikTok-ում վիրուսային է դարձել նոր մի թեստ, որը կոչվում է «Նարնջի կեղեւի տեսություն»: Կախված նրանից, թե ինչպես է ձեր զուգընկերը մաքրում նարինջը, դուք կարող եք որոշել՝ արդյոք նա իսկապես սիրում է ձեզ:
Ըստ այս տեսության՝ եթե ձեր զուգընկերը առանց որեւէ պատճառի մաքրում է ձեր նարինջը, դա նշան է, որ նա, իսկապես, սիրում եւ հոգ է տանում ձեր մասին: Եթե նա փոքր, գեղեցիկ բաներ է անում՝ ձեր կյանքը հեշտացնելու կամ լուսավորելու համար, օրինակ՝ առանց խնդրելու սպասքը լվանում է կամ առանց որեւէ պատճառի ձեր սիրելի ծաղիկներից է նվիրում, ապա նա, իսկապես, սիրում է ձեզ:
Օրինակ, վերջերս TikTok-ում տարածում գտավ հացթուխ Ջեննայի (@jennaskates) տեսանյութը: Նա պատմում է, որ իր ընկերն իրեն տվել է ձվերով տարաներ, որոնցում դեղնուցներն անջատված էին սպիտակուցներից: Նա դա ջանասիրաբար արել էր, քանի որ կինը դրանից մի քանի օր առաջ պատահաբար նշել էր, որ երկար եղունգների պատճառով դժվարությամբ է բաժանում ձվի սպիտակուցն ու դեղնուցը։
«Երբեք չէի մտածի, որ ձվի սպիտակուցն ինձ կստիպի լաց լինել»,-ասել է Ջեննան։
Շատերը հացթուխի տեսանյութն անվանել են «Նարնջի կեղեւի տեսության» կատարյալ օրինակ՝ հավելելով, որ տեսությունն աշխատում է, եթե ձեր զուգընկերը ինչ-որ բան է անում ձեզ համար, նույնիսկ եթե դուք կատարելապես ունակ եք դա անել ինքներդ: Առանց որեւէ ակնկալիքի միմյանց համար լավ բաներ անելն ամրապնդում է հարաբերությունները: