Ամանորյա մատնահարդարում. ինչպիսի՞ն պետք է այն լինի

19:12   28 դեկտեմբերի, 2013

Ամանորին նախապատրաստվելիս պետք է հիշել կարեւոր մի մանրուքի՝ մատնահարդարման մասին: Խնամված եւ գեղեցիկ հարդարված մատները կլրացնեն ձեր տոնական կերպարը: Ստորեւ ներկայացնում ենք, թե ինչպիսին կարող է լինել 2014 թվականի տոնական մատնահարդարումը:

Կապույտ ձին սիրում է փայլող ամեն բան, այնպես որ՝ Նոր տարվա գիշերը կարող եք շքեղ մատնահարդարում անել՝ ձեր եղունգները զարդարելով քարերով ու փայլերով:

Տարեմուտը դիմավորելիս տեղին կլինի նաեւ «մետաղական» մատնահարդարումը:

 

2014 թվականը կապույտ ձիու տարի է, ուստի նորաձեւ են այս գույնի բոլոր երանգները:

Կանաչի ամենատարբեր երանգները նույնպես կուրախացնեն տարվա տիրակալ ձիուն:

 

Ձեր ամանորյա մատնահարդարումը կարող եք անել նաեւ մանուշակագույնի երանգներով:

Տաք գույները նույնպես արդիական կլինեն՝ մարմնագույնից ու շագանակագույնից մինչեւ կարմրա-ոսկեգույնը:

Աղբյուրը՝ finestar.ru



© NEWS.am STYLE