Դավիթ Ղահրամանյանի լուսանկարը՝ Reuters-ի «2023 թվականի լուսանկարները եւ դրանց հետեւում գտնվող պատմությունները» շարքում

10:56   8 դեկտեմբերի, 2023

Արցախցի հայ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարը ներառվել է Reuters-ի «2023 թվականի լուսանկարները եւ դրանց հետեւում գտնվող պատմությունները» շարքում։

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց պատմական հայրենիքը եւ շարժվել դեպի Հայաստանի սահման։

«Դավիթ Ղահրամանյանը եւ նրա ընտանիքը մեքենայով շարժվում էին խցանված լեռնային ճանապարհով։ Մեքենաներ, բեռնատարներ, ավտոբուսներ եւ տրակտորներ շարքով անցնում էին անցուղու վրայով՝ հաճախ երթեւեկության երկու կամ երեք գոտիներով, բոլորը նույն ուղղությամբ: Մարդիկ վերցրել էին այն ամենը, ինչ կարող էին տեղավորել իրենց մեքենաների մեջ կամ դրանց վրա:

Մեքենաների բեռնախցիկները լցված էին։ Դրանց վերեւում կապված էին պայուսակներ, տուփեր եւ, նույնիսկ, կահույք։

IMG_1197.jpeg (55 KB)

Ստեփանակերտից Հայաստանի սահման տանող 77 կմ երկարությամբ ճանապարհն Ղահրամանյանը եւ նրա ընտանիքն անցել են 24 ժամում: Նրանք ակնկալում էին, որ դա կտեւեր ընդամենը երկու ժամ: Երբ պարտադրվեցին լքել իրենց տունը, Ղագրամանյանը լուսանկարեց, թե ինչպես էր հայրը լացում ճանապարհի եզրին»։

Ղարհամանյանի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:



© NEWS.am STYLE