Hermès-ի Kelly հազվագյուտ պայուսակը աճուրդի է հանվել Christie's-ում

13:12   8 դեկտեմբերի, 2023

Hermès-ի հազվագյուտ՝ Kelly պայուսակը աճուրդի է հանվել Christie's-ում: Խոսքը մինի Kelly մոդելի մասին է, որը պատված է արծաթով եւ ճանաչվել է որպես «Hermès-ի կողմից երբևէ ստեղծված ամենահազվագյուտ զարդերից մեկը»։

IMG_1203.jpeg (62 KB)

Ի հավելումն իր գործառույթի՝ այս աքսեսուարը բարձր ոսկերչական արվեստի վկայություն է՝ շնորհիվ իր նուրբ մետաղական հարդարման: Մինի Kelly-ն, որը ակնկալվում է , որ կվաճառվի ավելի քան 200,000 դոլարով, ավելին է, քան պարզապես ձեռքի պայուսակ: Hermès-ի այս գլուխգործոցը ներառում է Chaine d'Ancre շղթան, որը նույնպես արծաթից է:

IMG_1204.jpeg (39 KB)

Ըստ PurseBop-ի՝ Hermès-ի երկրպագու եւ գեղեցկության խորհրդանիշ Քայլի Ջեներին եւս նկատել են այս պայուսակը կրելիս:



© NEWS.am STYLE