Ռոզա Լինը շարունակում է շրջագայել աշխարհով՝ տարբեր անկյուններում ծանոթացնելով իր Snap-ին ու գրանցելով երաժշտական նոր նվաճումներ։ «Եվրատեսիլ 2021»-ի հայ դեսպանն այս անգամ հանգրվանել է Լոնդոնում։
Посмотреть эту публикацию в Instagram
Ռոզան սեւ ու սպիտակ գույներով ֆոտոշարք է հրապարակել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից՝ ցուցադրելով այն վայրերը, որոնք հասցրել է ուսումնասիրել։ Կադրերում երգչուհին Թրաֆալգյան հրապարակում է։
«Ուղեբեռս տեղ չի հասել, բայց ո՞ւմ է այն պետք, երբ դու Լոնդոնում ես»,-գրել է Ռոզան։
Երգչուհին ընտրել է ամբողջական սեւ կերպարը, որը մեղմացնում են սպիտակ սպորտային կոշիկները։ Երգչուհին լուքն ամբողջացրել է զարդերով՝ արծաթե շղթա, ժամացույց եւ մատանիների առատ ընտրություն։
«Այն, ինչի կարիքը ունեք, սերն է»՝ ասվում է լուսանկարներից մեկում երեւացող պաստառի վրա։