«Ավե Մարիա»․ Դիմաշն ու Hauser-ը ներկայացել են համագործակցությամբ

12:08   12 դեկտեմբերի, 2023

Հայտնի խորվաթ երաժիշտ Hauser-ն ու աշխարհահռչակ ղազախ երգիչ Դիմաշ Կուդայբերգենը հանդես են եկել համագործակցությամբ, որի արդյունքով թավջութակահարը կիսվել է ինստագրամյան իր էջում։ 

Արտիստները կատարել են «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որը բազմիցս հնչել է Դիմաշի կատարմամբ ու հասցրել սիրվել եւ բուռն արձագանքի արժանանալ նրա լսարանի կողմից։ 

«Երաժշտություն՝ Դրախտից»,-համատեղ տեսանյութին կից գրել է Hauser-ը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HAUSER (@hausercello)

Հատկանշական է, որ երկու երաժիշտներն էլ այս տարվա ընթացքում հասցրին այցելել Հայաստան ու սիրվել նաեւ հայ հանդիսատեսի կողմից։ Դիմաշի Երեւանյան համերգը տեղի է ունեցել ապրիլի 29-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Hauser-ինը կայացել է հունիսի 17-ին՝ նույն վայրում՝ ՀԱՅԱ փառատոնի շրջանակում։ 

Հավելենք, որ օրերս խորվաթ թավջութակահարը ներկայացրել էր նաեւ զուգերգ՝ հայ քանոնահարուհի Բելլա Պապիկյանի հետ։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от HAUSER (@hausercello)



© NEWS.am STYLE