Dior-ը երկարաժամկետ համագործակցություն է կնքում Անն-Սոֆի Պիկի հետ, որն աշխարհի ամենաշատ Michelin աստղերն ունի

16:30   12 դեկտեմբերի, 2023

Dior-ը համագործակցել է աստղային շեֆ-խոհարար Անն-Սոֆի Պիկի հետ, ով ստացել է աշխարհի ամենաշատ Michelin աստղերը որպես կին խոհարար:

View this post on Instagram

A post shared by Dior Official (@dior)

Պիկը մտադիր է ընդլայնել և զարգացնել Dior գաստրոնոմիական աշխարհը ապրանքանիշի հետ երկարաժամկետ համագործակցության միջոցով: Նա կսկսի գլխավորել Ճապոնիայի Օսակա քաղաքում գտնվող Monsieur Dior ռեստորանը, որը նախատեսում է իր դռները բացել 2025 թվականին: «Սա կատարելության երկու ոլորտների եզակի հանդիպում է»,- ասել են նորաձևության տանը WWD-ին։

View this post on Instagram

A post shared by Dior Official (@dior)

«Christian Dior-ը, անկասկած, կանացի իդեալի կուտյուրյեն է: Նա վեհացնում է կանանց՝ իր յուրահատուկ ստեղծագործությունների կոր գծերի միջոցով: Որպես կին խոհարար՝ ես հուզված եմ այս զգայունությունից և հպարտ եմ, որ այս միության միջոցով ես ներկայացնում եմ ֆրանսիական նրբագեղությունն ու վարպետությունը», - ասել է Պիկը:

Նորաձևության տունն ունի մեկ մեծ Monsieur Dior ռեստորան՝ ֆրանսիացի խոհարար Ժան Իմբերտի ղեկավարությամբ, բրենդի առաջատար խանութում՝ Փարիզում, ինչպես նաև բազմաթիվ Dior սրճարաններ՝ սփռված Միացյալ Նահանգներում և Ասիայում: 



© NEWS.am STYLE