12:36 13 դեկտեմբերի, 2023Ոճաբան Մադոննա Հարությունյանը հավատարիմ է իր էսթետիկային, որտեղ էլ, որ լինի: Հայտնի շիկահերը կիսվել է կադրերով, որոնցում Աբու Դաբիում է: Մադոննան Instagram-ում ցուցադրել է երկու՝ տարբեր եւ ինքնատիպ կերպարներ՝ հաստատելով իր դիրքը ամենաոճային հայ կանանց ցուցակում:

Առաջին ֆոտոշարքում նա լողազգեստով է: Կերպարը բաղկացած է կոճակներով սպիտակ տոպից, որի ծայրերը երիզված են սեւով, եւ առանձին վարտիքից՝ կրկին նույն գույների մեջ: Կերպարն ավելի հետաքրքիր է դարձել ոսկեգույն շղթայի ավելացմամբ, որը զարդարում է ոճաբանի իրանը:

Անսովոր այս լողազգեստը Մադոննան համադրել է բալետային սեւ կոշիկների եւ ծղոտե խոշոր պայուսակի հետ: Որպես աքսեսուար՝ նա նաեւ ընտրել է թափանցիկ կլոր ապարանջաններ՝ երկու ձեռքերին, եւ ոսկեգույն ապարանջան՝ միայն աջ ձեռքին:

Երկրորդ ֆոտոշարքում Մադոննան անապատային լուքով է՝ ջինսե սեւ տոպ, սեւ նախշազարդերով կրեմագույն շալ՝ կապված գոտկատեղից, սեւ բաճկոն, գլխարկ եւ սեւ ակնոց: Կերպարն ավելի էֆեկտիվ է անապատի ավազի ու քամու ֆոնին:
