Karl Lagerfeld-ը հայտարարել է Լիսաբոնում մի քանի շքեղ շենքեր բացելու ծրագրերի մասին

15:23   14 դեկտեմբերի, 2023

Karl Lagerfeld բրենդը հայտարարել է Լիսաբոնում (Պորտուգալիա) մի քանի շքեղ շենքեր բացելու ծրագրերի մասին։

Շենքերը գտնվելու են Ռուա Կաստիլյոյի եւ Ավենիդա դա Լիբերդադի միջեւ։ Յուրաքանչյուր բնակարան կունենա ընդհանուր այգի եւ մասնավոր լողավազաններ։

Նախագիծն ավարտելու համար Karl Lagerfeld բրենդը գործընկերային համաձայնագիր է կնքել Լիսաբոնի էլիտար կառուցապատողի՝ Overseas-ի հետ, որը հատուկ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու հանգամանքին։

Հոկտեմբերին բրենդը հայտարարել էր ԱՄԷ-ում անշարժ գույքի Taraf Holding ընկերության հետ գործընկերության մասին՝ Դուբայում վիլլաներ կառուցելու համար, ամռանն ընկերությունը հսկայական հյուրանոց է բացել Մակաոյում։ 2021թ. բրենդը իր առաջին շենքերն է բացել Մարբելում (Իսպանիա)։



© NEWS.am STYLE