Ջո Մանգանիելոն COAF-ի գալայի իր ելույթում կոչ է արել պահպանել ու տարածել Հայոց մշակույթն ու պատմությունը (VIDEO)

23:00   13 դեկտեմբերի, 2023

Հայկական արմատներով ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն, որն օրերս «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գալայի ժամանակ պարգեւատրվել է COAF-ի մարդասիրական մրցանակով, ինստագրամյան իր էջում կիսվել է գալայի իր ելույթով։ Դերասանը, որն այս տարի բացահայտեց, որ իր տատը 1915 թ-ի Հայոց ցեղասպանության փրկվածներից էր, խոստովանել է, որ չէր սպասում, թե ինչ ազդեցություն կարող էր ունենալ իր պատմությունը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от JOE MANGANIELLO (@joemanganiello)

«Ես պատկերացում չունեի, թե որքան քիչ է հայտնի հայերի պատմությունը հանրությանը: Ամեն ինչ պահպանվել է  շնորհիվ կանանց, որոնք պետք է շարունակեին, պետք է կենդանի պահեին մեր մշակույթը: Եվ ես կոչ եմ անում բոլորին շարունակել տարածել այս մշակույթը, փոխանցել մեր ուտեստները, կրոնը, լեզուն՝ ահա, թե ինչպես ենք մենք կենդանի մնացել, ու ինչպես կապրենք հավերժ: Ինչ էլ պատահի աշխարհում, հայ մշակույթը միշտ կլինի՝ շնորհիվ COAF-ի պես կազմակերպությունների»,-իր խոսքում հավելել է դերասանը։

джо.jpg (100 KB)

Տեսանյութին կից նա նաեւ գրել է,-«Ինձ համար պատիվ էր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 20-րդ գալային հրավիրված լինելը։ Հպարտ եմ, որ ստացել եմ 2023 թ-ի մարդասիրական մրցանակը։ Հիանալի երեկո էր՝ լի ուժով, հույսով ու բարությամբ։ Ընդամենը մի քանի ժամում մենք հավաքեցինք ավելի քան 10,000,000  դոլար, որով կօգնենք զարգացնել COAF-ի նախաձեռնությունները Հայաստանի գյուղական շրջաններում՝ ընդգրկելով այնպիսի կարեւոր ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, հոգեսոցիալական աջակցությունը եւ տնտեսական զարգացումը: Բոլոր հայերը փրկվածներ են կամ սերում են նրանցից, եւ COAF-ն աշխատում է ապահովել, որ երեխաների հաջորդ սերունդը ստիպված չլինի տառապել»։ 

Հավելենք, որ միջոցառմանը Մանգանիելոն ներկայացել էր նոր ընկերուհու՝ Քեյթլին Օ'Քոնորի հետ։



© NEWS.am STYLE