23:18 14 դեկտեմբերի, 2023Skims-ը ոճաբան և ոսկերչական իրերի դիզայներ Վենեդա Քարթերի հետ համագործակցելով, վերակենդանացնում է ապրանքանիշի ատլասների յուրօրինակ տեսականին: Նոր հավաքածուն ոգեշնչված է վինտաժ ոճից՝ ներքնազգեստը համադրելով զարդերի հետ։

Carter-ի նոր չոկեր-վզնոցները և սրտի տեսքով կախազարդերը հիանալի կերպով զուգորդվում են Skims-ի ատլասե կորսետների հետ:


Ապրանքանիշի հիմնադիր Քիմ Քարդաշյանը նոր արշավում չոկերի հետ միասին ներկայացրել է բրենդի ռոմանտիկ կորսետներն ու բոդիները։
