Christie's-ն աճուրդի է հանել աշխարհի ամենաթանկ Louis Vuitton պայուսակը

15:31   15 դեկտեմբերի, 2023

LV x YK Pumpkin Bag-ը LV-ի եւ ճապոնացի հայտնի ժամանակակից նկարիչ Յայոյի Կուսամայի համագործակցության արդյունքն է: Կուսամայի դիզայնը ոչ միայն այս պայուսակը սիրելի դարձրեց, այլեւ՝ ամենաթանկը՝ Louis Vuitton-ի՝ երբևէ վաճառված պայուսակների մեջ:

IMG_1268.jpeg (56 KB)

Դդմի տեսքով այս դեղին պայուսակը պատրաստված է շքեղ ամբողջական կովի կաշվից եւ զարդարված Monogram նախշով: Christie's-ում պայուսակը գնահատվել է 10000-15000 դոլար, սակայն վաճառվել է 44100 դոլարով: Գինը մեծապես պայմանավորված է նաեւ հայտնի նկարչուհու գործոնով։

IMG_1269.jpeg (103 KB)

LV-ի առաջին համագործակցությունը Կուսամայի հետ 2012 թվականին էր, որը գրավեց միլիոնավոր մարդկանց ուշադրությունը. երկրորդ հավաքածուն եւս բացառություն չէր: Louis Vuitton-ը գրավել է Տոկիոն գլխավոր մարքեթինգային ծրագրով` օգտագործելով ընդլայնված իրականության փորձի եւ ֆիզիկական ինստալացիաների համադրությունը: Դատելով LV x YK դդմի պայուսակի ռեկորդից՝ թվում է՝ պայուսակն ավելին է, քան, պարզապես, աքսեսուար: Սա, իսկական, արվեստ է:



© NEWS.am STYLE