Street style-ի հիմնական միտումները 2024 թ-ին

22:44   15 դեկտեմբերի, 2023

Հաշվի առնելով հիպեր արագությունը, որով միտումները գալիս եւ հեռանում են TikTok-ի դարաշրջանում, նորաձեւությունը աննախադեպ տեմպերով փոխվել է ողջ 2023 թվականի ընթացքում՝ խթանելով «հանգիստ շքեղության», «անպետք» կոշիկների եւ «օվերսայզ» ոճի իրերի աճը:

2024 թվականը ոչնչով չի տարբերվի։ Կլինեն մի շարք հետաքրքիր միտումներ, որոնք կշարունակեն ոգեշնչված լինել անցյալից, քանի որ Z սերունդը փորձում է վերակենդանացնել իրենց ծնողների ոճերը: Մանրածախ առեւտրի հետախուզական պլատֆորմը՝ EDITED-ը, կանխատեսում է գալիք տարվա street style  ոճը՝ ուսումնասիրելով այն գլխավոր միտումները, որոնք հաջորդ տարի «կտիրեն» փողոցներում:

2023 թվականին սպորտային հագուստը գրավել է եվրոպական փողոցները։ Մինչ EDITED-ը կանխատեսում էր ֆուտբոլային մարզաշապիկների ժողովրդականության աճ տասնամյակի սկզբին, 2024 թվականի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը սպորտը նոր բարձունքների կհասցնի:

кай2-2.jpg (15 KB)

2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը կհամախմբեն մարզական միտումները Ֆրանսիայի մայրաքաղաքում: 2023 թվականին գերակշռում էին սպորտային միտումները, բայց խոսքը միայն ֆուտբոլային մարզաշապիկների մասին չէ: Օրինակ՝ ռեգբիի մարզաշապիկների հանրաճանաչությունը նախորդ տարվա համեմատ աճել է 33%-ով, իսկ Stüssy-ի եւ Palace Skateboards-ի կողմից վերափոխված հոկեյի մարզաշապիկները դարձել են վիրուսային՝ մեծացնելով շուկան 60%-ով։

Շորտերն այս ամառ դարձել են հանրաճանաչ համազգեստ Մեծ Բրիտանիայում՝ ոգեշնչված 90-ականների նոստալգիկ թրենդներից, որոնք փոխառվել են չմշկասահորդների նորաձեւությունից: Միջին երկարությամբ ջինսե շորտերը վիրուսային դարձան թվային հարթակներում 2023 թվականին, երբ «Jorts» հեշթեգը TikTok-ում ավելի քան 565 միլիոն դիտում ստացավ՝ Միլանի եւ Փարիզի Նորաձևության շաբաթների շքեղ պոդիումներում հայտնվելուց հետո:

шорт.jpg (48 KB)

Kenzo-ից մինչեւ Dior՝ ապրանքանիշերը ցուցադրեցին իրենց անհատականությունը՝ զարդարելով իրենց շորտերը փայլուն նախշերով եւ ժանյակավոր կտորներով: Բրիտանացի երիտասարդները կշարունակեն Jorts շարժումը նաեւ 2024 թվականին։

Աշնանը եւ ձմռանը մենք տեսանք, թե ինչպես Palace-ը եւ A1 Denim-ը իրենց խոշոր ստեղծագործությունները զուգակցեցին հաստ կոշիկներով, պապիկի ոճի սանդալներով եւ փափուկ ուգիներով՝ վերաիմաստավորելով սպորտային տաբատի տեսքը:

Նոր տարում կաշվե բոմբերները կփոխարինեն մոդայիկ մոտոցիկլետային բաճկոններին, որոնց ժողովրդականությունը աճեց Հեյլի Բիբերից ոգեշնչված: 

бомб.jpg (49 KB)

Supreme-ը միշտ մեկ քայլ առաջ է լինում․ 2023 թ-ի աշնանային հավաքածուում բոմբեր բաճկոնները ներկայացված են յոթ տարբեր ոճերով: Կաշվե բոմբերները սովորական են դարձել իրենց հանգիստ շքեղության շնորհիվ, որն ուղեկցվում է բարձրորակ վարպետությամբ: 

Ըստ EDITED-ի՝ կորպորատիվ ոճը կլինի նոր տարվա ամենաուժեղ միտումը, քանի որ տղամարդկանց ոճը գերիշխում է Maison Margiela-ի եւ Prada-ի գարուն/ամառ 2024 նորաձեւության ցուցադրությունների ժամանակ:

ву1.jpg (58 KB)

Կաշվե եւ ջինսե հագուստը վերածնվել է Louis Vuitton-ի 2024 թվականի աշնանային ցուցադրության ժամանակ:  Vuitton-ի նոր հավաքածուն մարմնավորում է այն միտումները, որոնք մենք կտեսնենք հաջորդ տարի։



© NEWS.am STYLE