«Պռեգոմեշի» տղամարդկանց հավաքածուի շնորհանդեսը․ երեկոյի ընթացքում վաճառված զարդերի հասույթը ուղղվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին (ֆոտո)

22:39   16 դեկտեմբերի, 2023

«Պռեգոմեշի» առաջին մեծ հավաքածուն՝ տղամարդկանց համար։ Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, փակ շնորհանդեսի շրջանակում Սիրուշոն ներկայացրեց իր՝ բրենդային զարդերի նորույթը: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ աճուրդ, որի հասույթը փախանցվելու է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին։

Միջոցառման հանդիսավարը Ներսես Ավետիսյանն էր, որը երգչուհու հետ միասին ներկայացրեց շքեղ նմուշների բացառիկ օրինակները։ Ինչպես նշում է Սիրուշոն՝ վերջին տարիներին բրենդը շատ ձեռքբերումներ է ունեցել, որոնք արժանի էին նշելու, սակայն, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը,  զերծ են մնացել միջոցառումներ կազմակերպելուց։ 

khbk.jpg (1.56 MB)

«Ամեն դեպքում, սա այս շրջանում մեր առաջին նման միջոցառումն է…»,-հավելեց նա։

Զարդերի նոր հավաքածուն, հատկապես, ոգեւորել է «Պռեգոմեշի» հավատարիմ հաճախորդներին, որոնք միշտ անհամբերությամբ են սպասում բրենդի նորույթներին։ Նրանք՝ մոտ 200 հրավիրված հյուրերի շարքում էին։

E9CB9D4C-ABA1-4863-8B99-BE26FFCB5573.jpg (1.12 MB)

Երեկոյի ամբողջ ընթացքում եղել է հայկական «Օսկի» ջինի հյուրասիրություն։

Տղամարդկանց հավաքածուն բաղկացած է 25 զարդանմուշներից եւ չնայած՝ ընդամենը 3 օր է եղել վաճառքում, որոշներն արդեն, գրեթե, սպառվել են: 

B08E2586-6690-4B55-861B-B6E2E9F0459A.jpg (6.86 MB)

Նշենք, որ վերջին տարիներին «Պռեգոմեշին» հաջողվել է դառնալ հայկական ամենաշատ վաճառված զարդերի բրենդը ու սիրվել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ երկրի սահմաններից դուրս։ 

Pregomesh (19).jpg (7.08 MB)

Pregomesh (24).jpg (6.97 MB)

Pregomesh (26).jpg (6.57 MB)

23.jpg (6.17 MB)

509B379D-E548-4DD8-98EF-B8CE679C3564.jpg (2.87 MB)

3cccb3dd-169b-4d06-a31b-e6e7671463d6.jpg (298 KB)

24.jpg (5.90 MB)



© NEWS.am STYLE