«Слово пацана» սերիալի դերասանի մահվան մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը

20:09   18 դեկտեմբերի, 2023

«Слова пацана» սերիալի դերասան Ռուզիլ Մինեկաեւի՝ ենթադրյալ մահվան մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Կեղծ լուրերը հերքել է հենց ինքը՝ դերասանը։

«Եթե ինչ, ես չեմ մահացել։ Ես Մոսկվայում եմ, թեյ եմ խմում»,- տելեգրամյան իր ալիքում հայտնել է նա։ 

Բացի այդ, դերասանը հրապարակել է իր «մահվան» մասին հաղորդագրության սքրինշոթը եւ գրել, որ այն կեղծ է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Слово пацана: кровь на асфальте» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան, որի պրեմիերան կկայանա 2024 թվականի գարնանը։ 



© NEWS.am STYLE