Գեղեցկուհի Շակիրայի որդին նշել է առաջին Սուրբ Ծնունդը

13:12   29 դեկտեմբերի, 2013

Կոլումբիացի երգչուհի Շակիրայի եւ Իսպանիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեի որդին՝ 11-ամյա Միլանը, նշել է իր կյանքի առաջին Սուրբ Ծնունդը:

Իր Instagram-ում Շակիրան հուզիչ լուսանկարներ է հրապարակել:

Լուսանկարներում Միլանը պատկերված է ծնողների եւ Caga Tio անունով զվարճալի էակի հետ: Վերջինը ծածկոցով ծածկված մարդկային դեմքով փայտ է: Պիկեի հայրենիք Կատալոնիայի Ծննդյան ավանդույթի համաձայն, Caga Tio-ին տեղադրում են հյուրանոցի կենտրոնում, իսկ երեխաները երգելով ու փայտերն իրար զարկելով՝ վազում են դրա շուրջն այնքան, մինչեւ Caga Tio իրենց նվերներ տա:

Հիշեցնենք, որ Միլանը ծնվել է այս տարվա հունվարի 22-ին:



© NEWS.am STYLE