Հանգուցյալ արքայադուստր Դիանայի երեկոյան զգեստը վաճառվել է ռեկորդային 1,1 մլն դոլարով

14:10   19 դեկտեմբերի, 2023

Հանգուցյալ արքայադուստր Դիանայի երեկոյան զգեստն արժեցել է 1,1 միլիոն դոլար, ինչը 11 անգամ գերազանցում է նախնական գինը՝ գերազանցելով աճուրդում վաճառված նրա զգեստների գնի ռեկորդը:

Դիանան դիզայներ Ժակ Ազագուրիի սև և կապույտ երեկոյան զգեստն առաջին անգամ կրել է Ֆլորենցիայում  1985 թվականին։ Նա նաև լուսանկարվել է այն կրելով մեկ տարի անց՝ Վանկուվեր կատարած այցի ժամանակ։

Զգեստը, կից նկարազարդման հետ միասին, վաճառվել է 1,148,080 դոլարով, ասվում է Julien's Auctions-ի կողմից, որը վաճառքի է հանել այն 100,000-ից մինչև 200,000 դոլար գնահատմամբ:

дин.jpg (89 KB)

«Julien's-ն այժմ համարվում է նոր համաշխարհային ռեկորդակիր՝ արքայադուստր Դիանայի ամենաթանկ զգեստի համար, որը վաճառվել է աճուրդում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ՝ հավելելով, որ աճուրդի նախորդ ռեկորդը կազմել է 604,800 դոլար։

Վարդագույն շիֆոն բլուզը, որը Դիանան հագել էր 1981 թվականին այն ժամանակվա արքայազն Չարլզի հետ իր նշանադրության համար, վաճառվել է 381,000 դոլարով:



© NEWS.am STYLE