Արքայազն Ուիլյամի կերպարով ստեղծված ամանորյա զարդարանքը սարսափելի է

16:21   19 դեկտեմբերի, 2023

Բրիտանական թագավորական ընտանիքի երկրպագուներին դուր չի եկել արքայազն Ուիլյամի կերպարով ստեղծված տոնածառի խաղալիքը։

Cody Foster and Co.-ի կողմից ստեղծված տոնական ապակյա զարդը ներկայումս մանրածախ վաճառվում է մոտ 25 դոլարով: Ուելսի արքայազնը ներկայացված է բոլոր ռեգալիաներով՝ սպառնալից քմծիծաղով։

Հավաքածուն ներառում է նմանատիպ խաղալիքներ նրա կնոջ՝ Ուելսի արքայադստեր, Չարլզ թագավորի և թագուհի Կամիլայի պատկերներով։

принц-1.jpg (78 KB)

Արքայազնի խաղալիքի, թերևս, ամենատպավորիչ առանձնահատկությունը նրա սաստիկ ճաղատ գլուխն է: Ճաղատ գլխից դուրս է ցցված սոճու կոն, որի վրա փակցված է փոքրիկ ոսկե գլխարկ, որպեսզի մարդիկ կարողանան զարդը կախել իրենց ծառից: Որոշ երկրպագուներ ուշադրություն են դարձրել նաև նրա ատամներին, որոնք, թեև ամբողջությամբ ցուցադրված են, կարծես թե չեն մատնում ժպիտի հետևում գտնվող զգացմունքների որևէ նշան:

принц1-1.jpg (59 KB)

«Այն սարսափելի է», - գրել է քննադատներից մեկը խաղալիքի մասին: «Ինչու՞ են նրա մազերը փայլուն»: - հարցրել է մեկ ուրիշը: «Որտե՞ղ կարող եմ գտնել այս նողկալիությունը», «Սա պե՞տք է Ուիլյամը լինի», «Նորից փորձիր»։

кейи.jpg (56 KB)

кард.jpg (52 KB)

камио.jpg (70 KB)

Թագավորական ընտանիքի նմուշներն ամենահայտնին են և արդեն սպառված են շատ վաճառակետերում: Ի դեպ, արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, դուրս են մնացել հավաքածուից։

 

 



© NEWS.am STYLE