Ոսկեփայլ զգեստով Էլեն Ասատրյանը՝ ամանորյա ֆոտոշարքում

21:18   19 դեկտեմբերի, 2023

Էլեն Ասատրյանը, ինչպես շատերը, տարին ամփոփել է ամանորյա ֆոտոշարքով: Տոնական տրամադությունը Էլենը ապահովել է ոսկեփայլ զգեստով ու լայն ժպիտով: «Մոխրոտի երազները» սերիալի գլխավոր դերակատարուհին, այնուամենայնիվ, նշել է, որ նախընտրում է ամառը:

IMG_1331.jpeg (497 KB)

«Ամեն տարի այս օրերին չեմ կարողանում հավատալ, որ Նոր տարին այսքան մոտ է: Տպավորություն է, որ դեռ շա՜տ կա: Ուզում եմ արագ գլորել ձմեռը, որ ամառը շուտ գա: Էլ չեմ դիմանում»,-ինստագրամյան հրապարակումը մակագրել է Էլենը:

IMG_1333.jpeg (464 KB)

Դերասանուհու ֆոտոշարքի հեղինակը Գեւորգ Բալասանյանն է:

IMG_1332.jpeg (568 KB)



© NEWS.am STYLE