Սանտա Կլաուսները Վենետիկի Մեծ ջրանցքը կարմիր են ներկել

13:03   21 դեկտեմբերի, 2023

Սանտա Կլաուսները կարմիր են ներկել Վենետիկի Մեծ ջրանցքը՝ տոնական ուրախություն հաղորդելով քաղաքի Սուրբ Ծննդյան ռեգատային:

Սահնակները գոնդոլներով փոխանակելով՝ Սանտա Կլաուսները լուսանկարվել են Վենետիկի ջրային ուղիներով նավարկելիս:

Թիավարները՝ «Բաբբո Նատալե» (իտալերեն՝ Սանտա Կլաուս) հագուստով, վազում էին Մեծ ջրանցքի երկայնքով՝ մասնակցելու 13-րդ գունեղ ռեգատային: Մասնակիցները մրցում էին իրենց սեփական գոնդոլներով կամ «մասկարետով»՝ տիպիկ վենետիկյան նավակ՝ զարդարված ամանորյա մոտիվներով: 



© NEWS.am STYLE