Արդյո՞ք ամանորյա սեքսը հանգեցնում է առնանդամի կոտրվածքի

23:26   21 դեկտեմբերի, 2023

Տղամարդկանց զգուշացնում են խուսափել ամանորյա բուռն սեքս-խաղերից, քանի որ տոնական շաբաթվա ընթացքում կտրուկ աճում է առնանդամի ցավոտ կոտրվածք ստանալու հավանականությունը։

Համաձայն 2005-ից 2021 թվականներին 3,420 գերմանացիների միջեւ անցկացրած ուսումնասիրության՝ առնանդամի ցավոտ վնասվածք ստանալու հավանականությունը, հատկապես միջին տարիքի տղամարդկանց շրջանում, զգալիորեն աճում է դեկտեմբերի 24-ից 26-ը ընկած ժամանակահատվածում: «Եթե ամեն օր լիներ Սուրբ Ծննդյան նման, ապա 2005 թվականից ի վեր Գերմանիայում առնանդամի կոտրվածքները 43%-ով ավելի շատ կլինեին»,-British Journal of Urology International-ում հրապարակված հետազոտության մեջ գրում են հեղինակները:

Ըստ հետազոտության ղեկավար, Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի ուրոլոգ, բժիշկ Նիկոլաոս Պիրգիդեսի՝ առնանդամի կոտրվածքները սովորաբար տեղի են ունենում «վայրի սեքսի» ժամանակ։ 

Գիտնականը հայտնաբերել է նաեւ հանգստյան օրերին եւ ամառային արձակուրդների ընթացքում առնանդամի կոտրվածքների ռիսկի աճ: Վնասվածքից տուժածները սովորաբար կարող են հայտնաբերել կոտրվածքը՝ լսելով ճաքի ձայն, որին հաջորդում է ցավը եւ էրեկցիայի արագ կորուստը: Ըստ Պիրգիդեսի՝ վնասվածքից հետո առնանդամը, սովորաբար, սմբուկի տեսք է ստանում։

Հետազոտությունն իրականացրած գիտնականները պարզել են, որ տուժածների միջին տարիքը 42 է։ Գերմանիայում վնասվածքի բուժման միջին արժեքը կազմել է 2358 եվրո։



© NEWS.am STYLE