Dior-ի 2024 թվականի աշնանային հավաքածուն ընդգծում է կնոջ՝ ընտրության իրավունքը

21:15   21 դեկտեմբերի, 2023

Մարիա Գրացիա Կյուրին ներկայացրել է Dior-ի 2024 թվականի աշնանային հավաքածուն՝ ճանապարհորդելով անցյալ՝ դեպի 19-րդ դար, եւ հարգանքի տուրք մատուցելով Նյու Յորք քաղաքին։ Վերադառնալով Քրիստիան Դիորի խորհրդանշական ինքնակենսագրությանը՝ հավաքածուն ոգեշնչված է Փարիզ եւ Նյու Յորք կատարած նրա այցերից:

диор1.jpg (87 KB)

диор2.jpg (100 KB)

Արդյունքում Կյուրին այս հավաքածուի մեջ առաջնորդվել է երկու հիմնական պրինտներով, որոնք պատկերում են Ազատության արձանը եւ Էյֆելյան աշտարակը: Հավաքածուն, որը նաեւ ոգեշնչված է դերասանուհի Մառլեն Դիտրիխից, նրա յուրահատուկ արտաքինից եւ «տղայական հմայքից», ներկայացնում է կոստյումներ եւ ավանդական ուրվագծեր:

диор3.jpg (95 KB)

диор4.jpg (102 KB)

Բաց մաշկը եւ կարճ շորտերը կենդանացնում են տղամարդկանց հագուստի տիպիկ ոճերը, մինչդեռ թափանցիկ եւ թեթեւ զգեստները տանում են դեպի 40-ականներ:

диор5.jpg (89 KB)

диор6.jpg (94 KB)

Հիմք ընդունելով հագուստի նկատմամբ Դիտրիխի որոշակի «սկանդալային» մոտեցումները՝ հավաքածուն ընդգծում է կնոջ՝ ընտրության իրավունքը՝ առաջարկելով կոստյումներ եւ փողկապներ կրելու ժամանակակից տարբերակներ:

диор7.jpg (78 KB)



© NEWS.am STYLE