Աստղիկ Սաֆարյանի կերպարը՝ քրոջ հարսանիքին, որը տեղի է ունեցել Լոնդոնում (ֆոտո/վիդեո)

17:25   21 դեկտեմբերի, 2023

Օրերս Լոնդոնում կայացել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի քրոջ՝ Համեստի հարսանիքը։ Աստղիկը հանդես է եկել որպես հարսանքույր եւ ներկայացել շքեղ կերպարով։ Երգչուհին ընտրել է բաց կապույտի եւ սպիտակի համադրությունը։ Աստղիկը կրել է մինչեւ հատակը հասնող կիպ զգեստ՝ զարդարված հուլունքներով՝ այդ թվում ուսերի հատվածում։ Կերպարը նա համադրել է արծաթագույն ապարանջաններով եւ կապույտ ականջօղերով, իսկ ամենահետաքրքիը եղել է անգլիական ոճի գլխազարդը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)

Երգչուհին Instagram-ում կիսվել է հարսանիքի օրվա կադրերով՝ հրապարակելով լուսանկարներ ընտանիքի անդամների հետ։ 

«Իմ սիրելիների՝ հայ-անգլիական հարսանիքը Լոնդոնում։ Դա կախարդական հեքիաթի էր նման»,-հրապարակումը մակագրել է Աստղիկը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)



© NEWS.am STYLE