Արման Նշանյանի եւ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի»-ն դարձավ առաջին հայկական ֆիլմը «Օսկարի» shortlist-ում

00:00   22 դեկտեմբերի, 2023

Պրոդյուսեր Արման Նշանյանի եւ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է «Օսկար»-ի եզրափակչում՝ ներակայցվելով  Լավագույն միջացգային խաղարկային ֆիլմ անվանակարգում։ Հայկական կինոարտադրության պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հայկական ֆիլմն անցնում է «Օսկար»-ի shortlist:

«Ես զգում էի, որ այս ֆիլմն իր համամարդկային պատմությամբ կարող է նման հաջողություն գրանցել: Մտահոգվում էի, որ ֆիլմը կարող է չնկատվել «Օսկար»-ի կողմից, սակայն կատարված աշխատանքի վրա կասկած չունեի»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց պրոդյուսեր Արման Նշանյանը:

Ըստ Արմանի՝ սպասելիքներ ուներ, իսկ այսօր կարող է փաստել, որ սա արդեն իսկ հաղթանակ է:

«Իսկապես համամարդկային ասելիքով ֆիլմ է, փորձել ենք ցույց տալ, թե ինչպես պետք է սիրել միմյանց, լինել դրական: Ինչպես նաեւ մենք ցույց ենք տվել մեր ազգի հանդեպ տեղի ունեցած անարդարությունը, սակայն դա արել ենք նուրբ ձեւով. «Օսկար»-ը չի սիրում, երբ այն քաղաքականացնում են»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE