Աշխարհի վարսահարդարների առաջնության հաղթող Հռիփսիմե Մանավազյանի խորհուրդը՝ գույնի եւ սանրվածքի ընտրության հարցում

17:05   22 դեկտեմբերի, 2023

Որո՞նք են գալիք տարվա վարսահարդարման թրենդները, եւ ի՞նչ սկզբունքով առաջնորդվել սանրվածք ընտրելիս: NEWS.am STYLE-ը զրուցել է վարսահարդար Հռիփսիմե Մանավազյանի հետ: Հռիփսիմեն, ի դեպ, նոյեմբերի 21-23-ը Սոչիում ներկայացրել է Հայաստանը՝ աշխարհահռչակ ոճաբան Գեորգի Կոտի կազմակերպած Աշխարհի առաջնությանը՝ արժանանալով առաջին մրցանակին (Հայաստանից մասնակցում էր 26 վարսահարդար․ հայկական թիմը ընդհանուր մրցության արդյունքում գրավել է 5-րդ հորիզոնականը):

35adf99e-9462-4027-b7a3-1dd659d9dfbf.jfif (161 KB)

Մրցույթին մասնակցում էին 28 երկրից 1200 վարսահարդար: 

Հռիփսիմեն վարսահարդարել է հայկական շոուբիզնեսից մի շարք հայտնիների: Նրա աստղային հաճախորդների շարքում են՝ Գոհար Գասպարյանը, Իվետա Մուկուչյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Սեւակ Խանաղյանը, Արուս Տիգրանյանը, Սյուզանաննա Մելքոնյանը, Աստղիկ Սաֆարյանը, Սոնա Շահգելդյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ այլք:

Hripsime.jpg (137 KB)

Ուշադրություն դարձրեք տաք երանգներին.

Վարսահարդարի խոսքով՝ հիմա պետք է ուշադրություն դարձնել տաք երանգներին: 

«Հիմա ավելի գրավում են տաք գույները, որոնք դեմքին երանգ են հաղորդում, թարմություն եւ տաքություն: Առհասարակ, ցանկացած մաշկի երանգի հետ էլ սազում են տաք գույները: Ըստ իս՝ մոխրագույնը, «պեպել»-ը, որոնք շատ պահանջված են մեր կանանց շրջանում, շատերի մաշկի գույնի հետ այնքան էլ համապատասխան չեն»: 

52a1e3b1-cc61-4283-ac68-379e3adaf982.jfif (119 KB)

Որքան պարզ, այնքան գեղեցիկ.

Անկախ տարվա թրենդներից՝ պետք է սանրվածքն ու գույնը համապատասխանեցնել դեմքին եւ դիմագծերին, ասում է Հռիփսիմեն: «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ տվյալ մարդու դեմքին եւ դիմագծերին համապտասխան լինի թե կտրվածքը, թե սանրվածքը: Շատ տեխնիկաներ կան հիմա գույները ստանալու, կարեւորը՝ մարդու դեմքին սազի: Հիմա սանրվածքներն էլ ավելի շատ գնում են դեպի պարզություն՝ որքան հասարակ, այնքան թրենդային: Բայց այդ պարզության մեջ էլ պետք է գտնել կոկիկն ու գեղեցիկը»:

256577a6-9ced-4e93-817b-457ddd598c9f.jfif (90 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE