Երրորդ անգամ մայրանալ պատրաստվող Լիլուն պարզել է երեխայի սեռը, իսկ հետեւորդներին առաջարկել է գուշակել (ֆոտո/վիդեո)

20:05   22 դեկտեմբերի, 2023

Լիլուն եւ ամուսինը սպասում են իրենց երրորդ երեխային։ Այս առթիվ զույգի համար խնջույք է կազմակերպվել՝ բացահայտելու ապագա փոքրիկի սեռը։ Միջոցառման կադրերով Լիլուն կիսվել է ինստագրամյան իր էջում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Ghukasyan (@lilumusic_official)

Միջոցառման համար ընտրվել են չեզոք գույներ՝ սպիտակ եւ կրեմագույն։ Երգչուհին ինքը կրել է բարձր վզով կրեմագույն զգեստ եւ սպորտային կոշիկներ։ Ըստ ավանդույթի՝ խնջույքը զույգի համար կազմակերպում է մտերիմ մարդկանցից մեկը։ Այս դեպքում կազմակերպիչը դերասանուհի Լաուրա Թորոսյանն էր։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Ghukasyan (@lilumusic_official)

«Դե ասեք՝ ո՞վ է նա»,-ինստագրամյան հրապարակման ներքո հետեւորդներին հարցրել է Լիլուն։ Երգչուհին ինքը դեռեւս հանրությանը չի բացահայտել երեխայի սեռը, սակայն, երբ մինչ բացահայտման պահն իրենից հետաքրքրվել են, նշել է՝ «Կարծում եմ՝ փոքրիկը, որը պետք է լույս աշխարհ գա, տղա է, բայց կարեւորը՝ առողջ բալիկ լինի»։ Լիլուի ամուսինը, սակայն, նշել է, որ կարծում է՝ աղջիկ են ունենալու։ 



© NEWS.am STYLE