Եվա Ռիվասի ու Սոսո Պավլիաշվիլիի համատեղ լուսանկարը՝ Դուբայից

21:05   24 դեկտեմբերի, 2023

Եվա Ռիվասն Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի կողքին է։ «Միշտ երիտասարդ, միշտ գեղեցիկ եւ ցանկալի, հավերժ տաղանդավոր ու անկրկնելի»,-հրապարակումը մակագրել է երգչուհին։

9b1c2ccf-e9d9-427d-a98b-66104459bdce.jfif (195 KB)

Նրա արած հեշթեգերից պարզ է դառնում, որ արտիստները լուսանկարվել են Դուբայում, հավանաբար միասին հանդես են եկել կորպորատիվ միջոցառումներից մեկին։ Եվան կրում է ջրահարսի ոճի փայլուն կապույտ զգեստ, իսկ պարանոցը զարդարում է սպիտակ քարերով չոկերով։ Պավլիաշվիլին ընտրել է դասական ոճը՝ սպիտակ վերնաշապիկ եւ սեւ կոստյում։ 

Երգչուհու հետեւորդները նշել են, որ նրա զգեստը շքեղ է։ 



© NEWS.am STYLE