Սարիկ Անդրեասյանը չեղարկել է Սոբչակի հետ հարցազրույցն այն պատճառով, որ նա մասնակցել է Իվլեեւայի «մերկ» խնջույքին

10:35   25 դեկտեմբերի, 2023

Ռուսաստանաբնակ հայտնի հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նշել է, որ խնդրել է չեղարկել Սոբչակի հետ իր հարցազրույցը վերջինի՝ Իվլեեւայի «մերկ» երեկույթին մասնակցելու պատճառով։ 

«Փետրվարին ես պետք է հարցազրույց ունենայի Սոբչակի հետ, բայց այս երեկույթից հետո խնդրեցի չեղարկել այն։ Ես չեմ ուզում այդ շրջապատում լինել: Ես չեմ հավատում, որ ամենաթողությունը ազատության եւ երջանկության մի մասն է: Ես ձանձրալի մարդ եմ եւ ցանկանում եմ արժանապատվորեն մեծանալ ու ծերանալ՝ չնեղացնելով ռազմաճակատի զինվորներին, նրանց մայրերին եւ, ընդհանրապես, հանդիսատեսի հսկայական զանգվածին իմ անհեթեթ արարքներով»,-ինստագրամյան իր էջում գրել է ռեժիսորը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Անդրադառնալով Իվլեեւայի սկանդալային միջոցառմանը՝ նա նաեւ նշել է, որ զարմանում է, թե ինչպես հայտնիները չեն հասկանում, թե ինչ է, առհասարակ, կատարվում աշխարհում։ 

«Բայց եթե անգամ մի կողմ թողնենք պատերազմներն ու դժբախտությունները, պետք է հասկանանք, որ ցանկացած հայտնի ու նշանակալի արվեստագետ իր ընտանիքի, իր շրջապատի դեմքն է, եւ որքան էլ հավակնոտ հնչի՝ պետության դեմքը։ Արվեստագետ լինելը նույն պատասխանատվությունն է ուրիշների հանդեպ, ինչ մայր կամ հայր լինելը: Սարսափելի է, որ նրանք այն մարդիկ են, ովքեր մեր երկրում աստղ են համարվում, եւ սարսափելի է, որ այդ փչացածներին աջակցում են նույն փչացած մարդիկ՝ տալով նրանց մեծ հնարավորություններ։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ կարելի է գուլպաներ դնել առնանդամի վրա, եթե բեմում ես, եւ ինչ-որ անհավանական դրամատուրգիական հիմնավորված էսքիզ կամ դրվագ ես խաղում ֆիլմում, բայց առօրյա կյանքում այն ​​չպետք է թափահարես մարդկանց առաջ»,-հավելել է նա։ 



© NEWS.am STYLE