Քայլի Ջեններն ու նրա քույրը՝ Քենդալը, շարունակում են հայկական բիշի պատրաստելու՝ Քարդաշյանների տոնական ավանդույթը

12:33   25 դեկտեմբերի, 2023

Քայլի Ջենները Instagram-ի իր հետեւորդներին ծանոթացրել է իր ընտանիքի տոնական ավանդույթներից մեկին։ Հոլովակում 26-ամյա աստղին միացել էր նրա ավագ քույրը՝ Քենդալը, եւ  նրանք միասին պատրաստել են բիշի՝ հայկական ծագում ունեցող ուտեստ, որը, սովորաբար, մատուցվում է նախաճաշին:

Քայլին հետեւորդներին խոստովանել է, որ առաջին անգամ է պատրաստում այդ ուտեստը եւ գրել, որ ցանկանում է գոհացնել իր ավագ խորթ քույրերին:

Մոդելը, սակայն, կասկածանքով է վերաբերվել իրենց պատրաստածի արդյունքին՝ նշելով. «Սա լավ տեսք չունի: Գուցե մենք փչացրինք Սուրբ Ծնունդը»։

Քույրերն ավելի ուշ գնացել են փնտրելու սրբիչ՝ խմորը ծածկելու համար:

Քայլին եւ նրա ավագ քույրն այնուհետեւ ծածկել են իրենց խմորը եւ այն տարել Քարդաշյան քույրերի մոտ՝ նրանց հավանությանն արժանանալու համար:



© NEWS.am STYLE