Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը (VIDEO)

15:05   25 դեկտեմբերի, 2023

Սիրուշոն YouTube-ում թողարկել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը։ Երգչուհին ինստագրամյան իր էջում սեւ ու սպիտալ տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով երգի նոր տարբերակից փոքրիկ հատված, ինչը մեծ ոգեւորություն է առաջացրել նրա երկրպագուների շրջանում։ Մի քանի վայրկյան տեւողությամբ տեսանյութն արդեն դիտվել է մոտ կես միլիոն անգամ։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

«Ինձանից ավել» զուգերգի տեսահոլվակը երգչուհին թողարկել էր նոյեմբերին։ Նա այն կատարում է հայտնի պարագվայցի երաժիշտ եւ երգիչ Վիկտոր Էսպինոլայի հետ։ Իսպանահայկական երգն ունի նաեւ իսպաներեն վերնագիր՝ Un Millon de Flores: 



© NEWS.am STYLE