Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակի տեսահոլովակը

21:34   25 դեկտեմբերի, 2023

«Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակի թողարկումից քիչ անց Սիրուշոն ներկայացրել է նաեւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

«Մեկ ամիս առաջ թողարկեցինք այս երգի առաջին տարբերակը, որն արդեն միլիոնավոր դիտումներ ունի: Ուզում եմ կիսել ձեզ հետ նաեւ այս՝ ակուստիկ տարբերակը»,-ինստագրամյան հրապարակման ներքո գրել է երգչուհին:

Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Սիրուշոն է, դաշնակահարը Սերգեյ Կարապետյանն է, կիթառը՝ Կարեն Նալբանդյանի:

«Ինձանից ավել» զուգերգի տեսահոլվակը երգչուհին թողարկել էր նոյեմբերին։ Նա այն կատարում է հայտնի պարագվայցի երաժիշտ եւ երգիչ Վիկտոր Էսպինոլայի հետ։ Իսպանահայկական երգն ունի նաեւ իսպաներեն վերնագիր՝ Un Millon de Flores: 



© NEWS.am STYLE