Աննա Խանչալյանը՝ «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող

00:31   29 դեկտեմբերի, 2013

Աննա Խանչալյանը դարձավ «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթող:

Նախագծի եզրափակիչ փուլում հեռուստադիտողները SMS քվեարկության միջոցով իրենց ձայնը տվեցին Աննա Խանչալյանին:

Նշենք, որ ժյուրիի կազմից բացակայում էր Շուշան Պետրոսյանը, ով այս շաբաթ ավտովթարի արդյունքում ստացած ուղեղի ցնցման պատճառով նախագծին մասնակցում էր առցանց:

Եզրափակիչ շոուն սկսվեց հրավիրված երգիչների հետ դուետով:

Այսպես, Արեւիկ Գրիգորյանը երգեց «Ռուսաստանի ձայնը» նախագծի մասնակից Լիլիթ Հարությունյանի հետ: Աղջիկները հիանալի կերպով կատարեցին Սելին Դիոնի «Tell me երգը:

Վիգեն Ահարոնյանն Իվետա Մուկուչյանի հետ կատարեց «Nobody’s perfect» երգը: Աննա Խանչալյանը զուգերգ կատարեց Հայաստանի ձայնը նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանի հետ՝ «When you believe» երգը, իսկ Քրիստինա Մանգասարյանը կատարեց «What a girl wants» երգը նախագծի ռուսաստանյան տարբերակի մասնակից Արծվիկ Հարությունյանի հետ:

Սոլո ելույթներում Շուշան Պետրոսյանի թիմից Քրիստինե Մանգասարյանը կատարեց Բեյոնսեի «Listen» երգը: Քրիստինե Պեպելյանի թիմից Աննա Խանչալյանը երգեց Ջեսիկա Սիմփսոնի «When you told me you loved me» երգը, Հայկոյի թիմից Վիգեն Ահարոնյանը կատարեց «Հայաստան» երգը, իսկ Միքայել Պողոսյանի թիմից Արեւիկ Գրգորյանը երգեց Ջենիֆեր Լոպեսի «Hold it Don’t drop it» երգը:

Հայաստանի ձայնը նախագծի երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլը նշանավորվեց «Նոր ալիք» մրցույթի այս տարվա հաղթող, կուբացի Ռոբերտո Կել Տորեսի անակնկալ կատարումով:



© NEWS.am STYLE