«Ձայն»: «Նոր ալիք»-ի հաղթող Ռոբերտո Կել Տորես. «Վերադառնալու եմ Հայաստան եւ համերգ եմ տալու»

00:38   30 դեկտեմբերի, 2013

«Ձայն» նախագծի երկրորդ սեզոնն ավարտվեց, իսկ SMS քվեարկության արդյունքում մրցույթի հաղթող ճանաչվեց Քրիստինե Պեպելյանի սան Աննա Խանչալյանը:

Եզրափակչում հանդիսատեսին մեծ անակնկալ էր սպասվում. «Նոր ալիք 2013»-ի հաղթող, կուբացի Ռոբերտո Կել Տորեսի ելույթը: Ռոբերտոն երկու երգ կատարեց, իսկ մինչ բեմ բարձրանալը բացառիկ հարցազրույց տվեց NEWS.am STYLE-ին:

Ռոբերտոյի խոսքով՝ Հայաստան է եկել երկու օրով, հասցրել է հասկանալ, թե ինչ է ձմռան ցուրտն ու ջերմ ընդունելությունը: Կուբացի երգիչը չբացահայտեց իր ծրագրերի հետ կապված բոլոր գաղտնիքները, բայց ակնարկեց, որ վերադառնալու է Հայաստան եւ, ամենայն հավանականությամբ, համերգ է տալու:



© NEWS.am STYLE