Դիանա Մալենկոյի եւ Եվա Զոհրաբյանի անհատական մոտեցումները՝ դասական պիջակին (ֆոտո)

17:20   28 դեկտեմբերի, 2023

Պիջակը դասական զգեստապահարանի ամենատարածված ու սիրելի իրն է, քանի որ այն չի ճանաչում ժամանակ կամ կոնկրետ առիթ։ Պիջակը տարբեր համադրություններով կարելի է կրել տարբեր ոճեր ստանալու համար։ Հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն եւ դերասանուհի Եվա Զոհրաբյանը Instagram-ում նոր լուսանկարներ են տեղադրել, որոնցում երկուսն էլ պիջակով են, բայց տարբեր ոճավորում ու մոտեցում են ցուցաբերել հագուստի այս նմուշին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Diana Malenko (@dianamalenko)

Դիանա Մալենկոն այն կրում է սպիտակ վերնաշապիկի ու փողկապի հետ՝ համադրելով ջինսե լայնեզր տաբատով, դասական սանրվածքով ու դիմահարդարմամբ։ Աքսեսուարների հարցում դերասանուհին եւս նախընտրել է պարզությունը՝ կերպարը լրացնելով փոքրիկ կլոր ականջօղերով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eva Zohrabyan (@evazohrabyan___)

Եվան կրում է մոխարագույն օվերսայզ կոստյում, որը, ինչպես նշել է, ստեղծվել է SirQochar-ի հետ համագործակցությամբ։ Դերասանուհին ստացել է casual կերպար՝ թեթեւ ալիքներ եւ մինիմալ դիմահարդարում։ Հագուստն աչքի է ընկնում սպիտակ գծավոր պրինտով ու կրծքվանդակի շրջանում եւ եզրին արված գրառումներով։ 



© NEWS.am STYLE