Ելնելով 2024 թվականի գարնանային ցուցադրություններից, հայտնիների մատնահարդարման օրինակներից եւ Pinterest Predicts 2024-ի կանխատեսումներից՝ մենք արդեն որոշակի պատկերացում ունենք եղունգների՝ նոր տարվա միտումների մասին: Ահա հինգ միտումներ, որոնք, մեր կարծիքով, մեծ տարածում կգտնեն նոր տարում:
Գրաֆիկական «ֆրենչ»
Ֆրանսիական մատնահարդարման վերջին տարբերակը ժամանակակից է եւ անսպասելի, ինչպես այս կիսաթափանցիկ օրինակները, որոնք ստեղծվել են Ջուլի Կանդալեկի կողմից՝ Christian Cowan-ի՝ 2024 թվականի գարնանային շոուի համար:
3-D կառուցվածք
Посмотреть эту публикацию в Instagram
3-D եղունգները վաղուց դարձել են հանրաճանաչ եւ տարածված:
«Squoval»-ի վերադարձը
Посмотреть эту публикацию в Instagram
Կարճ եղունգների սիրահարներ, ուրախացեք. squoval-ը՝ քառակուսի եւ օվալաձեւ եղունգների հիբրիդային ձեւը հիանալի է նայվում բնական, ոչ շատ երկար եղունգների հետ:
Հալած մետաղներ
Посмотреть эту публикацию в Instagram
Ինչպես նշում է Pinterest-ը, նոր տարում տարածում գտած մյուս միտումը մետալիկ եղունգների արվեստն է։
Մուգ կապույտ
Посмотреть эту публикацию в Instagram
Ըստ Pinterest-ի՝ «զվարճալի կապույտ եղունգների» որոնումները աճել են 260 տոկոսով: Թոմ Բաչիկի կողմից Ջենիֆեր Լոպեսի համար ստեղծած այս եղունգները ցույց տվեք ձեր վարպետին՝ ոգեշնչման համար: