Քաղցկեղը հաղթահարած հայ մոդելը դարձել է Չինաստանում կայացած գեղեցկության մրցույթի հաղթող

11:13   30 դեկտեմբերի, 2023

Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած World Madam Competition 2023-ի հաղթող է ճանաչվել հայ մոդել Հասմիկ Սանամյանը, որը հայտնի է նաեւ Ջեսի անունով: Գեղեցկության մրցույթի շրջանակում տարբեր երկրների կանայք ցուցադրում են իրենց մշակույթը: Այս տարի Ջեսին, ներկայացնելով Հայաստանը, արժանացել է «Աշխարհի ամենամյա չեմպիոնի» կոչմանը, հայտնում է ChinArmArt-ը։

IMG_1553.jpeg (121 KB)

Քաղցկեղը հաղթահարած եւ վիտիլիգո ունեցող  մոդելն իր ելույթում ընդգծել է յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունն ու յուրահատկությունը ցուցադրելու կարեւորությունը։ Նա հայտարարել է, որ ոչ քաղցկեղը, ոչ վիտիլիգոն, ոչ մի բան չպետք է խեղաթյուրեն կնոջ իրական գեղեցկությունը։

IMG_1554.jpeg (171 KB)

Ջեսիի մասնակցությունը նպատակ ուներ խրախուսելու կանանց՝ ընդունել իրենց անհատականությունը: Նա կարծում է, որ յուրաքանչյուր կին ունի յուրահատուկ ներաշխարհ եւ գեղեցկություն, որը պետք է գնահատվի՝ անկախ այն դժվարություններից, որոնց կարող է հանդիպել։



© NEWS.am STYLE