«Ինձ համար ամենատարբերվող Ամանորն այս տարի է լինելու»․ Աստղիկ Սաֆարյանի ամանորյա ֆոտոշարքն ու տոնն անցկացնելու տարբերակը

16:04   31 դեկտեմբերի, 2023

Աստղիկ Սաֆարյանն ասում է՝ իր համար ամենատարբերվող Ամանորն այս տարի է լինելու։ «Միշտ ապրել ու Ամանորն անցկացրել եմ քրոջս հետ, իսկ այս տարի քույրս գտավ իր կեսին եւ ամուսնացավ, ու ես մնացի առանց նրա․ հետեւաբար փաստացի ՝ մենակ, կամ այլ կերպ ասած՝ «Տանը Մենակ» եմ անցկացնելու տոնը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում հավելեց երգչուհին։  

49f1202a-0718-46a5-b2fe-f682bd56fd7e.jfif (362 KB)

Աստղիկի խոսքով՝ մանկության շրջանում Ամանորն ասոցացնում էր անհոգ ընտանեկան տոնի հետ, «ուր ամեն ինչ պայծառ էր ու լուսավոր, զուրկ հոգսերից», իսկ հիմա երգչուհու համար տոնը կապված է կորպորատիվ ելույթների եւ իր մասնակցությամբ ամանորյա այլ միջոցառումներին հետ։

75863e38-6a61-4047-9134-c7cc744c1841.jfif (362 KB)

Նոր տարին Աստղիկը դիմավորելու է Երեւանում։ «Քույրս եւ իր ամուսինը խոստացել են ինձ այդ օրը մենակ չթողնել, միասին նշելու ենք Երեւանում՝ ժամանցային վայրերից մեկում։ Հուսով եմ՝ այս տարին գեղեցիկ ավարտ կունենա։ Մաղթում եմ խաղաղություն, բոլորիս ծնողներին՝ առողջություն, բոլորի ընտանիքներում՝ սեր ու երջանկություն, եւ ամենից կարեւորը՝ միմյանց հանդեպ հանդուրժողականություն։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»։

afeb1506-6cdf-4d48-bb81-90e58b4094bd.jfif (359 KB)

9aa80322-d3b7-4c37-9707-059a3b85e990.jfif (149 KB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE