10:15 3 հունվարի, 2024Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել. 34-ամյա երգչուհին այժմ գերազանցել է Էլվիս Փրեսլիին՝ զբաղեցնելով Billboard 200-ի առաջին հորիզոնականը՝ որպես արտիստ, որն ամենաշատ շաբաթների ընթացքում գլխավորել է հիթ շքերթի աղյուսակը:
Սվիֆթը 68 շաբաթ զբաղեցրել է 1-ին տեղը՝ առաջ անցնելով Փրեսլիից, ով 1956-2002 թվականներին իր 10 ալբոմներով 67 շաբաթ եղել էր Billboard 200-ի 1-ին հորիզոնականում։
Երգչուհին առաջին անգամ հայտնվեց Billboard-ի շքերթի առաջին հորիզոնականում իր Fearless ալբոմի թողարկումից հետո, որը 2008-ից 2009 թվականներին 11 շաբաթ մնաց առաջին տեղում։ Այնուհետեւ նա թողարկեց իր Speak Now, Red, 1989, Reputation, Lover, Folklore, Evermore եւ Midnights ալբոմները, որոնք 47 շաբաթ անցկացրին բարձունքում:
Թեեւ Սվիֆթը գերազանցել է ռոք-ն-ռոլի արքային, նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, մինչեւ որ կարողանա առաջ անցնել The Beatles-ից, ովքեր 1964-2001 թվականներին 132 շաբաթ անցկացրել են առաջին հորիզոնականում:
Լուսանկարը՝ Chris Pizzello via AP