Քարդի Բին Ամանորի գիշերը զվարճացել է նախկին ամուսնու՝ Օֆսեթի հետ

15:50   3 հունվարի, 2024

Քարդի Բին հայտնել է, որ ինքը եւ իր նախկին ամուսինը՝ Օֆսեթը, սեքսով են զբաղվել Ամանորի գիշերը։

Այն բանից հետո, երբ սոցցանցերում հրապարակվեց տեսանյութ, որում արտիստները Նոր տարին դիմավորում էին Մայամիի ստրիպտիզ ակումբում, Քարդին որոշեց  բացատրել իրավիճակը։

«Ես ակումբո՞ւմ էի նրա հետ: Այո։ Ես սեքսո՞վ եմ զբաղվել Ամանորի գիշերը։ Այո։ Ամանորին ես սեքսի կարիք ունեի»,- ասել է նա: Սակայն երգչուհին վստահեցրել է, որ իրենք այլեւս միասին չեն, բայց աշխատում են իրենց խնդիրների կարգավորման շուրջ։

Քարդին եւ Օֆսեթն իրականում բաժանումից հետո բավական շատ ժամանակ են անցկացնում միասին:



© NEWS.am STYLE