21:35 4 հունվարի, 2024Քանյե Ուեսթն Instagram-ի իր էջում մի շարք համարձակ նկարներ տարածելուց հետո հայտարարել է, որ իր կինը՝ Բիանկա Սենսորին, 2024 թվականին էլ ավելի քիչ հագուստ է հագնելու, գրում է Daily Mail-ը։
Հակասական ռեփերն իր 18,4 միլիոն հետեւորդների հետ կիսվել է Բիանկայի երեք նկարներով, որոնցից մեկը մակագրել է «Այս տարի՝ առանց տաբատի»:
Посмотреть эту публикацию в Instagram
Երեքշաբթի օրը 46-ամյա հիթմեյքերը ցուցադրել էր կնոջը, որը հագել էր մորթյա նեղ տոպ՝ բացահայտելով իր բարեմասնությունները: Նա նաեւ մազերը ծածկել էր սեւ գլխաշորով, որպեսզի ընդգծեր իր դիմագծերը:
Daily Mail-ի տվյալներով՝ Քանյեն ու Բիանկան գաղտնի ամուսնացել են անցյալ տարվա սկզբին:
Հիշեցնենք, որ 2023 թվականի ամռանը զույգը վայելում էր եվրոպական զբոսանքը, երբ արժանացավ բուռն քննադատության Բիանկայի՝ չափազանց բաց հագուստի պատճառով։
Լուսանկարը՝ Rachpoot/Bauer-Griffin/GC Images