16:32 30 դեկտեմբերի, 2013Երաժշտական արդյունաբերության պատմության մեջ երբեք նման քանակությամբ պրեմիերաներ չեն եղել: Եթե հինգ տարի առաջ անհատական ալբոմները թողարկվում էին 10-15 երգով, ապա այսօր, ժամանակակից տեխնոլոգիների շնորհիվ, երաժիշտները մեկ տարվա ընթացքում անհավանական քանակությամբ աուդիո եւ վիդեո ձայնագրություններ են ներկայացնում: Օրինակ՝ Քեթի Փերին, Մայլի Սայրուսը, Ջասթին Թիմբերլեյքը եւ արտասահմանյան շոու-բիզնեսի բազմաթիվ այլ աստղեր:
Բացի այդ, տարին նշանավորվեց Backstreet Boys խմբի վերադարձով, N'Sync-ի եւ Boyzone-ի՝ երկար սպասված վերամիավորմամբ, Էլթոն Ջոնի համերգային նոր շրջագայությամբ եւ Eminem-ի ալբոմի թողարկմամբ, Ջասթին Բիբերի երաժշտական կարիերայի ավարտի մասին լուրերով եւ, իհարկե, Լեդի Գագայի հաղթական վերադաձով:
Ի դեպ՝ տեսանյութերի մասին: 2013-ը նշանավորվեց նաեւ ամենաթանկարժեք հոլովակների նկարահանումներով: Օրինակ՝ Բրիթնի Սփիրսի Work Bitch տեսահոլովակը, որի համար ծախսվեց 6.5 մլն դոլար. այն դարձավ պատմության մեջ երկրորդ թանկարժեք երաժշտական տեսանյութը: Կամ Բեյոնսեի սենսացիոն անակնկալը՝ «Beyonce» ալբոմը, որում ներառվեցին 14 կոմպոզիցիա եւ 17 հոլովակ՝ նկարահանված աշխարհի տարբեր քաղաքներում. Հյուսթոն, Նյու Յորք, Փարիզ, Սիդնեյ, Մելբուռն, Ռիո դե Ժանեյրո:
Beyoncé - XO
Justin Timberlake - Suit & Tie (Official) ft. JAY Z
OneRepublic - Counting Stars
Lorde - Royals
Robin Thicke - Blurred Lines ft. T.I., Pharrell
Lana Del Rey - Summertime Sadness
Lady Gaga - Applause
Eminem - Berzerk
Miley Cyrus - Wrecking Ball
Lily Allen - Hard Out Here
Rihanna - What Now