Անդրեն շնորհավորել է Սուրբ ծնունդը Արցախում նկարահանված իր տեսահոլովակով

16:05   6 հունվարի, 2024

Երկարատեւ լռությունից հետո Անդրեն Instagram-ում արել է իր առաջին գրառումը՝ շնորհավորելով Սուրբ ծնունդը։ Երգիչն իր շնորհավորանքն արել է «Սուրբ Աստված» տեսահոլվակi հրապարակմամբ․ 

«Քրիստոս Ծնավ եւ Հայտնեցավ. Ձեզ եւ մեզ մեծ Ավետիս: #ՍուրբԾնունդ»,-գրել է Անդրեն։ Երգիչը տեղեկացրել է․ «Տեսահոլովակը նկարահանված է Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում եւ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի Հակոբավանքում (7-րդ դար)»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)

Անդրեի տեսահոլովակը թողարկվել էր 2023 թ-ին՝ Սուրբ Ծնունդին։ 

Ավելի վաղ երգչի կինը՝ Անի Օհանյանը, համատեղ լուսանկար էր տեղադրել՝ուրախ Նոր տարի մաղթելով իրենց հետեւորդներին։ 



© NEWS.am STYLE