2024 թ-ի դիմահարդարումը. միտումներ, որոնց արժե հետեւել

22:07   8 հունվարի, 2024

2023 թվականը նշանավորվեց «ելակի» դիմահարդարմամբ եւ latte make-up թրենդով։ Եվ թեեւ դժվար է գուշակել, թե որ թրենդը հայտնի կդառնա նոր տարում, կարելի է ենթադրել, թե ինչպիսի դիմահարդարումը կլինի թրենդային՝ հետեւելով պոդիումների մոդելների եւ հայտնիների վերջին լուքերին: Ահա դիմահարդարման վեց միտումներ, որոնք արժե փորձել 2024 թվականին:

Աչքերի գրաֆիկական դիմահարդարում

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Allan Avendaño (@allanface)

Մոդելների արտաքինում, թե՛ պոդիումի վրա, թե՛ դրանից դուրս, նկատվում են համարձակ, նկարչական գծեր, ինչպես Ստեֆանի Հսուի «սպիտակ թեւերով» դիմահարդարումը:

Բազային սեւը նույնպես թրենդային է, բայց ստվերաներկերի շերտավոր երանգները ներկայացված են տասից ավելի անփայլ եւ փայլուն երանգներով:

Ջրի թեմա

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alexandra French (@alexandraafrench)

Էմմա Չեմբերլենի՝ 2000 թ-ի զով տեսքը թրենդային է նաեւ 2024 թ-ին: Ըստ Pinterest-ի՝ ջրային կապույտ դիմահարդարման որոնումները աճել են 100 %-ով:

Լղոզված շուրթեր

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Makeup Artist Patrick Ta (@patrickta)

Շուրթերն, ասես, համբույրից հետո լինեն: Կատարյալ հարթ, անփայլ տեսք ունենալու համար դիմահարդարներն օգտագործում են կարմրաներկ:

Օմբրե շուրթեր

меган-1.jpg (98 KB)

Արտաքին տեսքի ավելի դրամատիկ տարբերակի համար հայտնի մարդիկ, ինչպիսիք են Մեգան Թի Սթալիոնը, ընտրում են երկերանգ օմբրե շուրթեր: Այն նաեւ նկատվել է Dior-ի եւ Palomo Spain-ի ցուցադրություններին եւ լավագույն իմաստով վերադարձ է անցյալին:

Երկուսը մեկում՝ դիմահարդարում և մաշկի խնամք

маки-1.jpg (63 KB)

Մաշկի խնամքի բաղադրիչներով դիմահարդարումը նորություն չէ, բայց այժմ այն ​​դարձել է պարտադիր: Բանաձեւերը նույնպես դառնում են ավելի կատարելագործված, ինչպես U Beauty-ի The Super Tinted Moisturizer-ը, որը պարունակում է SIREN պարկուճային տեխնոլոգիա խոնավեցման համար եւ դեմքի վրա նույնքան թեթեւ է նստում, որքան դեմքի շիճուկը:

80-ականների վերածնունդ

маки1-1.jpg (63 KB)

Մաքսիմալիզմը վերադառնում է դիմահարդարման մեջ. օրինակ՝ Աննա Սուիի՝ 2024 թվականի գարնանային ցուցադրության վառ գույնի բլոկները:



© NEWS.am STYLE