Ի՞նչ դիմահարդարում անել կարմիր շրթներկի հետ

15:12   31 դեկտեմբերի, 2013

Կարմիր գույնի շրթներկը «կամակոր է»: Այն պետք է շատ «զգույշ» օգտագործել, հակառակ դեպքում՝ կարող եք ծիծաղելի տեսք ունենալ: NEWS.am STYLE-ն այսօր կներկայացնի, թե ինչպես է պետք ճիշտ դիմահարդարվել, երբ օգտագործում ենք կարմիր շրթներկ:

Առաջին հերթին, պետք է ճիշտ ընտրել շրթներկի երանգը: Ալ կարմիր շրթներկի հետ դիմահարդարման ամենատարածված եւ ընդունված տարբերակը աչքերի սլաքներն են: Ոչ մի այլ բան պետք չէ ընդգծել՝ ոչ բաց դիմափոշի քսել, ոչ վառ այտափոշի, ոչ էլ մուգ, հատկապես՝ սեւ ստվերաներկ: Միայն սլաքներ եւ կարմիր շրթներկ:

Հաջորդ տարբերակը՝ թարթչաներկով: Կարմիր շրթներկի հետ պարզապես կարելի է խտացնել ու մգացնել թարթիչները, եւ վերջ:

Ոչ մի սմոքի այ կամ այլ մուգ դիմահարդարում: Հոնքերը նույնպես չարժէ մգացնել: Այդպես դիմագծերը կկոպտանան:



© NEWS.am STYLE