Լեգենդար Դիանա Վրիլենդը դարձել է Elie Saab Pre-fall 2024 հավաքածուի մուսան

16:09   9 հունվարի, 2024

Elie Saab Pre-fall 2024 հավաքածուն ոգեշնչված է լեգենդար Դիանա Վրիլանդից (ֆրանս-ամերիկյան նորաձեւության սյունակագիր եւ խմբագիր), ով իր հետ բերել է զեբրային պրինտներ եւ շքեղ ծաղկային նրբերանգներ:

Դիզայները նաեւ ցանկանում էր նորաձեւության մեջ ներդնել իր եւ իր հաջորդների «անխոհեմությունը», որը Սաաբն ինքն է անվանում բարձր նորաձեւության եւ հիմունքների միջեւ մանրակրկիտ ուսումնասիրված հավասարակշռություն:

саб2.jpg (46 KB)

Դիզայները միշտ ունի բազմազան առաջարկներ, այս անգամ նա սուզվում է 70-ականների մեջ՝ պարզ, բայց գայթակղիչ ձեւերով:

саб.jpg (61 KB)

Հավաքածուն ներառում է ասիմետրիկ վերնազգեստներ, ինդիվիդուալ կոմբինեզոններ, զգեստների առատ եւ ծալքավոր վերնաշապիկի ու տաբատի համադրություններ, որոնք դիզայներն անվանում է «Elie Saab գիշերազգեստներ»:

саб1.jpg (62 KB)

Սաաբը ոչ միայն Վրիլանդի ոճն է որդեգրել։ «Խոսքը ոչ թե այն զգեստի մասին է, որը դուք հագնում եք, այլ այն կյանքի, որը դուք վարում եք այդ զգեստով»,-մի առիթով ասել է նա: Նոր օծանելիքով եւ շուրջ 15 շինարարական նախագծերով՝ ներառյալ Սաուդյան Արաբիայում գտնվող առանձնատները, Սաաբը, կարծես, պատրաստ է իր հաճախորդներին առաջարկել այն ամենը, ինչ նրանք փնտրում են, եւ ավելին:



© NEWS.am STYLE