Gucci-ն ներկայացրել է նոր՝ Ancora արշավը, որը ներառում է նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Սաբատո Դե Սառնոսի 2024 թվականի գարուն/ամառ դեբյուտային հավաքածուն:
Դեյվիդ Սիմսի նկարահանած նոր արշավը հարգանքի տուրք է նորաձեւության մեջ լուսանկարչության ուժին: Դրա շնորհիվ վիզուալ էֆեկտները կենտրոնանում են հավերժական գեղեցկության եւ ինքնարտահայտման թեմաների շուրջ՝ երկու հիմնական շեշտադրումներ, ինչին Դե Սառնոն փորձում է հասնել:
Արշավում ներկայացված է գարուն-ամառ 24 հավաքածուի ապրանքների շարք՝ համադրելով էլեգանտությունը առօրյա գործնականության հետ: Դասական սեւ բլեյզերներ՝ հստակ կտրվածքներով, փայլուն դետալներով վերարկուներ, կաշվե բաճկոններ, ընդգծված հուդիներ եւ այլն:
Սակայն, հատկապես, աչքի են ընկնում կաշվե կիսաշրջազգեստը, բաց մեջքով ու գունավոր դետալներով սպիտակ տոպը եւ կրեմագույն Jackie 1961 պայուսակը՝ համապատասխան գույնզգույն զարդարանքով:
Արշավը կյանքի կոչելուն օգնել են մոդելներ Անան, Ֆադիյան, Ցզյահուեն, Նյաջուկը եւ Վիոլետը: Նրանք ներկայացնում են անհատական գեղեցկության եւ ուժի արտահայտություն, որն ունի յուրաքանչյուր կին: