Մի քանի ժամից Ջեյ Լոն կթողարկի նոր երգ եւ տեսահոլովակ՝ Can't Get Enough։ Տեսահոլովակի թիզերում Լոպեսը հարսնացուի կերպարում է՝ շքեղ զգեստով ու հարդարմամբ։ Հատկանշական է, որ երգչուհու դիմահարդարումը կատարել է ամերիկահայ ոճաբան, դիմահարդար Հրուշ Աճեմյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հրուշը թիզերով կիսվել է նաեւ ինստագրամյան իր էջում։ «Մաքուր աղջկական դիմահարդարում` Կոլիբրիների սեզոնի համար։ Սպասո՞ւմ եք նոր երգին ու լուքերին»։
Հրուշը նաեւ նշել է, որ Ջեյ Լոյի դիմահարդարումն ինքն է արել, իսկ հետեւորդները Քարդաշյանների հետ բազմիցս աշխատած դիմահարդարին շտապել են շնորհավորել նոր աստղային համագործակցության առթիվ՝ նշելով, որ նա հրաշալի աշխատանք է կատարել։